20.07.2012|
02:52
Հուլիսի 14-ին Ջավախքի հինավուրց և նշանավոր Կարծախ գյուղում տեղի ունեցավ մեծ հանդիսություն` նվիրված համբավավոր աշուղ և ժողովրդական երգիչ Ջիվանուն (Սերոբ Ստեփանի Լևոնյան, 1846-1909) և 1830-ական թվականներին կառուցված Սբ. Հովհաննես-Կարապետ եկեղեցու վերաօծմանը: Ջիվանին գյուղի բնակիչների ազգային հպարտությունն է և մշտապես եղել է մեր հիշողության նվիրական շերտերում: